Ջավախքցի ուսանողները մի քանի ժամ չեն կարողացել հատել Նինոծմինդա-Բավրա անցակետը
Այսօր առավոտյան ուսանողները ցանկացել են հատել վրաց-հայկական սահմանը Նինոծմինդա-Բավրա անցակետով, սակայն խնդիրներ են առաջացել: Նրանք սահմանը կարողացել են հատել միայն ժամեր անց: Jnews-ի հաղորդմամբ, Նինոծմինդա-Բավրա անցակետում չի եղել սահմանը հատել ցանկացողների անուն ազգանունները:
Մոտ 35 մարդ, որոնցից մեծ մասը ուսանողներ են եղել, առավոտյան ժամը 9։30-ից մինչև կեսօր չեն կարողացել հատել վրաց-հայկական սահմանը Նինոծմինդա-Բավրա անցակետով: Սահմանապահների մոտ եղած ցուցակում ընդամենը մի քանի ուսանողի անուն ազգանուն է եղել:
Ախալքալաքում «Վրացական երազանքի» գրասենյակից տեղեկացնում են, որ խնդիրը զուտ տեխնիկական է եղել, որն արդեն լուծվել է: Պարզվում է, Արտաքին գործերի նախարարությունը նրանց անուն ազգանունները Նինոծմինդա-Բավրա անցակետի փոխարեն ուղարկել է Սադախլո-Բագրատաշեն մաքսային անցակետ: Արդյունքում մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել:
Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողները վրաց-հայկական պետական սահմանը կարող են հատել միայն այն դեպքում, եթե Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թույլտվություն տրամադրի։
Ուսանողները պետք է ներկայացնեն անձնագիր և ուսանողությունն հաստատող փաստաթուղթ։ Ընդգծենք, որ որևէ փաստաթղթի թարգմանում կամ նոտարական հաստատում հարկավոր չէ։
Այսօրվա դրությամբ վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն տրվում է՝ ուսանողներին, արտագնա աշխատանքի և բուժման նպատակով Հայաստան գնացողներին:
Հարակից հրապարակումներ`
- Ովքեր կարող են հատել Նինոծմինդա-Բավրա անցակետը
- Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է իր աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան