Փաստաբանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը
ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօրվա դատական նիստում միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ այս պահին Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավ։
Պողոսյանը հիշեցրեց, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։
«Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը»,- նշեց փաստաբանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։
Դատախազները չհամաձայնեցին և առարկեցին միջնորդության դեմ։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել
- Խուդոյանը՝ Դանիբեկյանին. Դուք ձեզ կանգնեցրել եք երկընտրանքի առաջ, ցանկացած որոշում առաջացնելու է իրավական խոտան
- Դատարանում քննարկում են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նոր տուժող ներգրավվելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը