AstraZeneca-ն արդյունավետ չի գործում կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարատեսակի դեպքում
AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերությունը շաբաթ օրը հայտարարեց, որ Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցության արդյունքում ստացած իր պատվաստանյութը, կարծես միայն սահմանափակ պաշտպանություն է ապահովում կովիդ հիվանդության հարավաֆրիկյան տարատեսակի դեպքում:
Կորոնավիրուսի տարատեսակների շարքում առավել մտահոգիչներն են այսպես կոչված, բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական տարատեսակները, որոնք ունեն ավելի արագ տարածվելու հատկություն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Փորձարկումների առաջին երկու փուլերը ցույց են տվել, որ պատվաստանյութը միայն չնչին ազդեցություն է գործում հարավաֆրիկյան կորոնավիրուսի մեղմ տեսակի վրա: Սրանք այն դեպքերն են, որոնցով վարակված ավելի քան 2000 անձանցից որևէ մեկը ոչ հոսպիտալացվել է, նրանցից որևէ մեկը չի մահացել:
Հիմա ընկերությունն աշխատանքներ է տանում, որպեսզի պատվաստանյութի մեջ կատարվեն այնպիսի հավելումներ, որոնց առկայության դեպքում այն արդյունավետ կլինի նաև նոր տարատեսակի համար:
Հարավաֆրիկյան Հանրապետությունն այժմ կասեցրել է Oxford-AstraZeneca-ից գնումները, քանի որ պարզել են, որ այստեղ կորոնավիրուսի դեպքերի 90%-ը կազմում է նոր տարատեսակը: Այս երկրում մինչ այժմ գրանցվել է վարակի մեկ և կես միլիոն դեպք: Այս երկրիրն արդեն իսկ գնել է պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին ու պատրաստվում էր պատվաստումները շուտով սկսել: Հիմա առողջապահության նախարարությունը քննարկում է հետագա անելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան