Ալեն Սիմոնյանն ընդունում է, որ իշխող ուժի վարկանիշն անկում է ապրել
«Ես կասկածում եմ, որ դուք ներկայացնում եք հանրության մեջ տիրող տրամադրությունը: Դուք կոնկրետ ինչ-որ շրջանակի տրամադրություն եք մեջբերում»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ եթե իշխանությունը հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնել և փակում է սահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխելու ճանապարհը, ապա արդյոք չի՞ կարծում, որ իրենց ավելի վատ բաներ են սպասվում:
Աժ փոխխոսնակը հետաքրքվեց, թե արդյոք լրագրողը սպառնում է իրենց, իսկ մյուս հարցով փորձեց պարզել, թե երբ իրենք առաջարկում էին արտահերթ ընտրությունների գնալ, իսկ ընդդիմությունը մերժեց, դրանով վերջիններս չե՞ն փակել սահմանադրական ճանապարհը:
«Երբ որ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել նման բան, մենք կքննարկենք այդ քննարկումը վերսկսելու հարցը: Քանի դեռ պատրաստ չեն, «Իմ քայլը» ունի իր վարչապետին»,- հայտարարեց Սիմոնյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ Ալեն Սիմոնյանը կոչ արեց, որ ընդդիմադիրները հրաժարական տան, բայց և ընդունեց, որ իշխող ուժի վարկանիշն անկում է ապրել:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում իշխող ուժը պահանջում է վարչապետի նոր թեկնածու չառաջադրվի, քանի որ ցանկանում է խուսափել ցնցումներից:
Հարակից հրապարակումներ`
- Դատական համակարգն աշխատում է 12, երբեմն 24 ժամյա ռեժիմով և չի սխալվում նա, ով չի աշխատում. Լիլիթ Թադևոսյան
- Արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները. Տարոն Սիմոնյան
- Դուք պրոբլեմներ ունեք, անկեղծ. Էդմոն Մարուքյանը՝ իմքայլականներին
- ԱԺ օրակարգում 16 հարց կա, դրանցից գեթ մեկը ադեկվատ չէ. Տարոն Սիմոնյան
- ԱԺ-ն 87 պատգամավորով սկսեց հերթական նիստը