Արցախի մի շարք բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում
ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ բնակավայրերում և հարակից բնակավայրերում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ և Բերքաձոր համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
Տեղեկատու հեռ. 911: