Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը վայր է դրել իր լիազորությունները
Երևանի ավագանու նիստում մինչև նիստի օրակարգի քննարկումը սկսել, քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի լիազորությունների կատարումը, և «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ և Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Անուշ Քլոյանին: