Համատարած բացթողումների, ձախողումների հետևանքը՝ պաշտոնանկությունները, պետք է չուշանան. Վահե Էնֆիաջյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտնեց, որ ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների, նախորդ տարի բոլոր ապրանքների գծով արձանագրվել է գնաճ:
Պատգամավորը հայտնեց, որ բուսական յուղը թանկացել է 44.3%-ով, շաքարավազը՝ 40.75%-ով, ձուն՝ 26.4, կաթնամթերքը՝ 7.7, միրգը՝ 12, բանջարեղենը՝ 9.9, հացը՝ 7.9, ալյուրը՝ 12.5, խմիչքը, ծխախոտը՝ 6.8, ոչ պարենային ապրանքները՝ 5.5 %-ով:
Ըստ պատգամավորի, միջմարզային մի շարք ուղղությունների տրանսպորտի սակագինը 15-40 %-ով բարձրացել է, իսկ ուղևորատոմսի գնի բարձրացմանը զուգահեռ որակի որևէ փոփոխություն չկա:
Նկատելով, որ գնաճի պարագայում որևիցե աշխատավարձ չի բարձրացվել և սոցիալական շոշափելի ծրագիր չի իրականացվել՝ Էնֆիաջյանը հայտնեց. «Որտե՞ղ են կառավարության պատկան մարմինների ներկայացուցիչները, որոնք պետք է պատասխան տան ստեղծված իրավիճակի համար։ Համատարած բացթողումների, ձախողումների հետևանքը՝ պաշտոնանկությունները, պետք է չուշանան»:
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցների տնօրեններին ընտրելիս շարունակվում է հովանավորչությունը. Անի Սամսոնյան
- Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին. Իվետա Տոնոյան
- ժամանակին ՀԿ սեկտորով նման բան ասողի մազերը պոկում էին. Էդմոն Մարուքյան
- Արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները. Տարոն Սիմոնյան
- ԱԺ օրակարգում 16 հարց կա, դրանցից գեթ մեկը ադեկվատ չէ. Տարոն Սիմոնյան
- ԱԺ-ն 87 պատգամավորով սկսեց հերթական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա