Նիդեռլանդներում 15 տարեց մարդիկ մահացել են՝ COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո
Առնվազն 15 տարեցներ մահացել են Նիդեռլանդներում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով NL Times-ի տեղական Lareb դեղագործական ռիսկերի հետազոտական կենտրոնի հայտարարությանը:
Ըստ հայտարարության, բոլոր մահացածները լուրջ առողջական խնդիրներ են ունեցել պատվաստումից առաջ: Նրանցից երկուսը 70 տարեկանից բարձր են եղել, մյուսները` 85 և ավելի: Մահը վրա է հասել պատվաստումից մեկից ինը օր անց:
«Նրանցից մոտ կեսի մոտ առաջացան ախտանիշներ, որոնք հայտնաբերվել են որպես կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ջերմությունը, սրտխառնոցը և ընդհանուր տհաճությունը պատվաստումից հետո առաջին օրերին: Այս բողոքներն ինքնին մահվան պատճառ չեն, բայց կարող են նպաստել առանց այդ էլ փխրուն առողջական վիճակի վատթարացմանը», - մեջբերում է Lareb-ի հայտարարությունը։
Մոտ 25 մարդ ծանր ալերգիկ ռեակցիաներ է ունեցել Pfizer պատվաստանյութի նկատմամբ, և նրանցից ութի մոտ հաստատվել է անաֆիլակտիկ շոկ: Որոշ դեպքերում ալերգիկ ռեակցիան զարգացել է ներարկումից մի քանի ժամ անց: