ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Թրամփի իմպիչմենտն ու տնտեսական հարցերը
ԱՄՆ-ի Կապիտոլումի դեմ իրականացված գրոհը նորից դառնալու է խոսակցության կարևոր թեմա Կոնգրեսում, երբ օրենսդիրները սկսեն տնտեսությանը զարկ տալու ծրագրի, համավարակի ու նախկին նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու շուրջ քննարկումներ:
Կոնգրեսի հանձնաժողովները շուտով կսկսեն տնտեսական ծրագրի շուրջ Բայդենի ներկայացրած առաջարկների քննարկումը, որոնց համաձայն, ֆինանսական հատկացումներ կկատարվեն ընտանիքներին, աշխատավորներին, բիզնեսներին ու տեղական կառավարություններին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հանրապետականներից շատերն են ասում, որ ծրագիրը չափազանց մեծ է և չի կենտրոնանում համավարակի արդյունքում առաջ եկած խնդիրների վրա: Դեմոկրատներն ասում են, թե օրենսդրությունը պետք է ընդունվի շատ արագ, տնտեսությանն ի նպաստ:
Ինչպես երկրի տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչն է ասում, նպատակն այն է, որ օժանդակությունը ստանան հնարավորին չափ ավելի մեծաթիվ ամերիկացիներ, ստանան հնարավորին չափ արագ:
«Ժամանակը գլխավոր հարցն է»,- ասում է նա:
Թրամփին իմպիչմենտի ենթարկելու դատավարությունն անցկացվելու է Սենատում: Գլխավոր մեղադրանքն այն է, որ նրա խոսքերն ու հայտարարություններն են հրահրել հարձակումն ընդդեմ երկրի Կոնգրեսի շենքի:
Հանրապետականներից շատերն են կասկածում, որ Սենատում դա կհաջողվի ապացուցել:
Հիշեցնենք, որ Սենատում հանրապետականներն ու դեմոկրատներն ունեն հավասար թվով աթոռներ` 50-50: Իմպիչմենտի համար հարկավոր է, որ դեմոկրատներին միանա առնվազն 17 հանրապետական: Իսկ սա իրոք շատ քիչ հավանական է թվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա