
Ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
Ադրբեջանական բանակի հինգ զինծառայողներ պայթել են ականի վրա: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Թալիշ գյուղի ուղղությամբ:
Ըստ Report-ի, ծանր վիրավորվել են N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Քյամիլ Դունիևը, նույն զորամասի լեյտենանտ Հասան Ախմեդովը, ժամկետային զինծառայողներ Սարխան Գարիբովը, Էլշադ Օրուջևը և Մահարամ Օրուջևը:
Հաղորդվում է, որ նրանք տեղափոխվել են ռազմական հիվանդանոց: Նշվում է, որ Դունիևի ոտքը անդամահատել են: Կատարվում է հետաքննություն: