Դպրոցների տնօրեններին ընտրելիս շարունակվում է հովանավորչությունը. Անի Սամսոնյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ խաթարվել է Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի դասապրոցեսը:
Նրա խոսքով՝ հունվարի 22-ին տեղի է ունեցել դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ և երկու թեկնածուները ստացել են 4-ական հավասար ձայներ, իսկ նշանակման հարցի որոշումը մնացել է ԿԳՄՍ նախարարին:
Պատգամավորը տեղեկացրեց, որ թեկնածուներից մեկը գործող տնօրենն է, մյուսը՝ Աբովյանի 10-րդ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին:
Հայոց լեզվի ուսուցչուհին նոր տնօրեն նշանակվելուց հետո դպրոցի ուսուցչական անձնակազմին ասել է, որ կդիմի գործադուլի, իսկ աշակերտներն թլ հայտարարել են՝ դասադուլի:
Անի Սամսոնյանն ընդգծեց, որ դպրոցի ուսուցիչները և աշակերտները հայտնել են՝ 1 տարի առաջ կրթօջախի կառավարման խորհրդի կազմը փոխվել են,մարզպետարանի 3 և նախարարության 1 անդամներ են նշանակվել նախկինում Կոտայքի մարզպետ աշխատող Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի անդամներն ու մտերիմները:
Նա ԿԳՄՍ նախարարությանը հորդորեց հանդիպել ուսուցիչների, աշակերտների հետ և բացատրեն տնօրենի ընտրության հիմքերը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ կառավարության հայտարարությունները բարեփոխումների մասին որևէ արդյունքի չեն բերել, ինչի արդյունքում խորհուրդներ ու տնօրեն ընտրելիս շարունակում են տեսնել հովանավորչություն:
Ըստ պատգամավորի՝ հովանավորչությունը ևս կոռուպցիայի տարատեսակ է և պաշտոնյաները պետք է զերծ մնան դրանից:
Անի Սամսոնյանը գտնում է, որ պետք է պաշտպանվի երեխայի կրթություն ստանալու իրավունքը, այլ ոչ թե հովանավորչությամբ զբաղվեն, իսկ այդ հիմնարար իրավունքը չի պաշտպանվում, քանի որ խաթարվել է դասապրոցեսը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պետք է ապաշրջափակվի. Թագուհի Թովմասյան
- Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին. Իվետա Տոնոյան
- ժամանակին ՀԿ սեկտորով նման բան ասողի մազերը պոկում էին. Էդմոն Մարուքյան
- Արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները. Տարոն Սիմոնյան
- ԱԺ օրակարգում 16 հարց կա, դրանցից գեթ մեկը ադեկվատ չէ. Տարոն Սիմոնյան
- ԱԺ-ն 87 պատգամավորով սկսեց հերթական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան