Ավագանու որոշումները չեն իրականացվում, անգամ գործընթացը իր տրամաբանական մեկնարկը չի ունենում․ Ա․ Անտոնյան
«Երևանի ավագանու որոշումները չեն իրականացվում, անգամ գործընթացը իր տրամաբանական մեկնարկը չի ունենում»,- այս մասին ավագանու նիստից հետո տեղի ունեցեցած հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնեց Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը։
«Ավագանու մարմինը կոչված է ընդունելու այս կամ այն որոշումները։ Անգամ հին գործընկերների հետ խորհրդակցել եմ՝ նման նախադեպ չի եղել, որ Երևանի ավագանու որոշումներն ընդհանրապես չիրականացվեն, անտեսվեն։ Ինչ է լինում, երբ Երևանի ավագանին ընդունում է որոշում, սակայն այն չի ունենում իր տրամաբանական մեկնարկն ու, ապա ճիշտ հակառակը, ուղղակի անտեսվում կան արհամարվում է երկար ժամանակ»,- ասաց Անտոնյանը։
Ի պատասխան, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, որ Երևան քաղաքում ՏԻՄ-ի մասին օրենքով և որևէ այլ իրավական ակտով սահմանված չէ պատասխանատվության միջոց՝ Երևանի ավագանու որոշումը չկատարելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա