Աշոտյան. Ադրբեջանին հաջողվում է զատել Արցախի սուբյեկտայնության վերջին բաղադրիչները
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ահազանգում է՝ Ադրբեջանը քայլ առ քայլ իր օգտին է լուծում Արցախի կարգավիճակի հարցը։
«Խայտառակ կապիտուլյացիայի արդյունքում առաջացած լրջագույն սպառնալիքների շարքում՝ Հայաստանի պետականության վերացում, անմիջական անվտանգային մարտահրավերներ, տնտեսական կոլապս, տարածքային կորուստներ եւ այլն, կխոսեմ մեկի՝ Արցախի կարգավիճակի խնդրի մասին։
Ինչպես հայտնի է, Արցախի կարգավիճակի հարցը ներառված չէր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, թեպետ հենց սա է Արցախյան շարժման եւ պայքարի արմատը ու վերջնական լուծման կարոտ հիմնական խնդիրը։
Միջազգային հանրության կողմից քաղաքական մակարդակում ներկայումս առաջ է մղվում Արցախի կարգավիճակի հարցի «ժամանակավոր սառեցման» գաղափարը։
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախյան հարցը սառեցված հակամարտությունից վերածվում է սառեցված կարգավիճակի։
Սակայն այս սառեցումը փաստացի թվացյալ է։
Իրականում, օգտվելով Հայաստանում գահին դեռեւս թառած թրքաբարո դուրսպրծուկների գոյությունից, Ադրբեջանը քայլ առ քայլ, սողացող կերպով իր օգտին է լուծում Արցախի կարգավիճակի հարցը։
Բացառապես այս տրամաբանության մեջ են վերջին զարգացումները, կապված Արցախի Պաշտպանության բանակի ապագայի, Հայաստանից պաշտոնական այցերի կամ Արցախ օտարերկրացիների այցելության նոր կարգի հետ։
Ադրբեջանին հաջողվում է շերտ առ շերտ զատել Արցախի սուբյեկտայնության վերջին բաղադրիչները։
Արցախի տարածքային հսկայական կորուստներից պատերազմից հետո սկիզբ են առել Արցախի ֆունկցիոնալ կորուստները։
Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյան մեջ վիժվածքի եւ իր ոհմակի գոյության հետեւանքով Հայաստանի անկյունը ձգտում է 0 աստիճանի։
Փաստացի պատերազմը շարունակվում է, այս անգամ՝ առանց հայկական դիմադրության։
Քանզի դավաճան սրիկան մեր ժողովրդի դեմ երկրի ներսում երկրորդ ֆրոնտ է բացել, որ մենք չկարողանանք կենտրոնանալ դրսի ճակատի վրա։
Մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու այս ներքին թուրքերին։ Չէ՞ որ այս տեմպերով ներքին եւ արտաքին թուրքերը շատ շուտով կհանդիպեն, օրինակ, Հանրապետության հրապարակում»,-գրում է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին