Ճարտարապետ Արսեն Կարապետյանին փոխարինեց Բժշկական համալսարանն ավարտած Նուարդ Վարդանյանը
Երևանի քաղաքապետի 2020 թվականի նոյեմբերի 18-ի արձանագրությամբ՝ դադարեցվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանի ավագանու անդամի լիազորությունները:
Ա. Կարապետյանը Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր:
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության առաջարկությամբ Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը:
Նուարդ Վարդանյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, նաև Հռոմում իտալերենի և իտալական մշակույթի «Լեոնարդո դա Վինչի» դպրոցը։ Նշենք, որ Արսեն Կարապետյանը ճարտարապետ է:
Այս հարցի քննարկման ժամանակ «Լույս» դաշինքից ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ անդրադարձավ շինթույլտվությունների ուշացումներին:
«Հավանաբար տեղյակ եք, որ շինթույլտվությունների, ճարտարապետական վարչության լիազորություններում գտնվող համապատասխան թույլտվությունների մասով ուշացումները շատ-շատ են: Քաղաքացիները ստանում են ծանուցումներ, որ ձեր պատասխանը կլինի կոնկրետ ժամկետում, սակայն այդ ժամկետները չեն պահպանվում, մարդիկ նյարդայնանում են: Ուշացումները դարձել են կառուցապողների թիվ մեկ դժգոհությունը: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս խնդրի վրա»,- ասաց նա:
Դ. Խաժակյանն ասաց, որ երկու տարի է հաստիքացուցակներում ավելացումներ լինում են, բացի շինարարության բլոկից, որտեղ ծանրաբեռնվածությունը կա և օբյեկտիվ է:
Հ. Մարությանն ասաց, որ շատ արդիական խնդիր է, այժմ աշխատում են հենց ճարտարապետության ոլորտում հաստիքացուցակի փոփոխության վրա, շուտով կներկայացվի ավագանու դատին: Նա նաև հայտնեց, որ օրենքի փոփոխության պատճառով ինքնակամ շինությունների հարցով ստացել են 27 հազար դիմում:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ տեսնում ոչ մի հիմնավորում, թե ինչու պետք է պատմական երևանյան ստացված ու պահպանված պատը քանդենք. Արսեն Կարապետյան
- Ճարտարապետ Արսեն Կարապետյանն առաջարկում է կտրել Գորդյան հանգույցը
- Արսեն Կարապետյան. Այս դեպքը հաստատում է ժառանգության պահպանման և կառավարման ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը
- Արսեն Կարապետյան. Դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով
- Արսեն Կարապետյան. Դեմ եմ այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն
- Արսեն Կարապետյան. Քանի մշակույթի նախարարությունը մեզ չի տալիս մշակութային հուշարձանների նոր ցուցակ, մենք նախաձեռնենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան