Բլեյանի դպրոցին հարակից «բազմաչարչար» մանկապարտեզը ցանկապատ կունենա
Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք մանկապարտեզների հիմնանորոգման նախագծի մեջ ներառվում է Աշոտ Բլեյանի դպրոցին հարակից «բազմաչարչար» մանկապարտեզը:
«Քանի որ այն դրվել է վերանորոգման, արդյո՞ք վերանորոգումից հետո մանկապարտեզի այդքան շոշափված ցանկապատը լինելու է, թե ոչ»,- հարցրեց ավագանու ընդդիմադիր անդամը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հիմա մանկապարտեզների հերթագրման խնդիրներով է զբաղված, քիչ անց կմոտենա և կանդրադառնա այդ հարցին:
Անի Խաչատրյանը դիմեց քաղաքապետին. «Դուք ասեք, պարոն քաղաքապետ, լինելո՞ւ է ցանկապատը, թե՞ ոչ, օրենքով սահմանված ցանկապատը»:
Հ. Մարությունը պատասխանեց. «Ես ցանկապատերով չեմ զբաղվում, ես այստեղ զբաղվում եմ, որ օրենքով ինչ-որ պետք է լինի, իրականանա, եթե օրենքով սահմանված է, ապա այո, դա պետք է լինի, հաստատում եմ»:
«Ես իմ «այո»-ն ստացա»,- արձագաքեց Անի Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկացրել էր Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարության մասին: Մանկապարտեզի տարածքը պետք է ցանկապատվի, սակայն հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը, սաները, աշխատակիցները դեմ են:
Ավելի վաղ Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ գոյություն ունի ենթաօրենսդրական ակտ, որը պարտավորեցնում է համայնքային իշխանությանը՝ երեխաների անվտանգության նկատառումով ցանկապատել նախակրթական հաստատության տարածքը, ինչը և արվում է խնդրո առարկա տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում 3 մանկապարտեզների տեղերում նորերը կկառուցվեն
- Ա․ Բլեյանի հախուռն վարքը կարող է օրինակելի լինել՝ առնվազն սեփական կամ կորպորատիվ շահը պաշտպանելու հարցում․ Տ․Վիրաբյան
- Խայտառակ տեսարանը կյանքում չեմ մոռանա. Վիգեն Ավետիս
- Կարմիր բերետավորները ձերբակալել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներին. Վիգեն Ավետիս
- Նորից ուզում են ապօրինի վերսկսել ցանկապատի շինարարությունը. Աշոտ Բլեյան
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա