Կատարյալ աղետ․Բորելի Մոսկվա այցից հետո ԵԽ պատգամավորները կոչ են անում նրան հրաժարական ներկայացնել
Բանակի նախկին ղեկավար, Եվրոպական խորհրդարանում Էստոնիայի պատգամավոր Ռիհո Թերասը հայտարարել է, որ ինքը և ևս 50 եվրախորհրդարանականներ իրենց ստորագրությունն են դրել մի նամակում, որով կոչ են անում ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հրաժարական ներկայացնել՝ նախորդ շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ «նվաստացվելուց» հետո։
Եվրոպական ժողովրդական կուսակցության էստոնացի պատգամավոր Ռիհո Թերասը վրդովված է Բորելի՝ Մոսկվա կատարած ուղևորությունից: Բորելը Ռուսաստանի մայրաքաղաքում էր Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի բանտարկությունից օրեր անց:
Մինչ Բորելը հանդիպում էր Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, Մոսկվան վտարեց եվրոպացի երեք դիվանագետների՝ Նավալնիի կողմնակիցների ցույցերին մասնակցելու համար:
«Այցն ինքնին կատարյալ աղետ էր», - ասել է Թերասը՝ Euronews-ին տված հարցազրույցում:
Ուրբաթ օրը Բորելի և Լավրովի մամուլի ասուլիսից հետո, Թերասը պատրաստել է խիստ քննադատական նամակ` ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին` խնդրելով նրան «քայլեր ձեռնարկել, եթե պարոն Բորելը չհեռանա ինքնակամ»:
Թերասը պնդում է, որ Բորելը «բազմիցս չկարողացավ պաշտպանել Եվրամիության շահերը» և կեղծ հայտարարություններ արեց ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ:
Թերասը նաև դատապարտում է նրան Sputnik V-ին՝ COVID-19 ռուսական պատվաստանյութին, հավանություն տալու և ԵՄ «հիմնական դաշնակից ԱՄՆ-ի վրա հարձակվելու համար՝ Կուբայի հարցով»:
«Ռուսաստանը ցույց տվեց հնարավոր ամեն ինչ՝ նվաստացնելու ԵՄ բարձրագույն դիվանագետին։ Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք երկխոսել: Բայց եթե մեկը սառույցի հոկեյ է խաղում, մյուսը չի կարող գեղասահք պարել: Եվ դա տեղի ունեցավ Մոսկվայում. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նվաստացնում էր պարոն Բորելին», - ասել է Eurosews-ին Թերասը:
Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է, որ Բորելը պետք է հետևի առևտրի նախկին եվրահանձնակատար Ֆիլ Հոգանի օրինակին, որը հրաժարական տվեց օգոստոսին Իռլանդիայում գոլֆի ընթրիքին մասնակցելուց հետո, որը խախտում էր կորոնավիրուսի սահմանափակումները: Թերասը կարծում է, որ Հոգանը «շատ ավելի քիչ հանցագործություններ» է գործել, քան Բորելը:
Այնուամենայնիվ, Տերրասը խոստովանում է, որ դժվար է հրաժարվել այնպիսի կարևոր պաշտոնից, ինչպիսին է Արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի պաշտոնը, որը նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ է:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն «զարմացած է» այն բանից, թե ինչպես է գնահատել Բորելը Ռուսաստան կատարած այցի արդյունքները
- Բորելը հորդորում է ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև «լռության պատ» չստեղծել
- Լավրով. Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների հիմնական խնդիրը նորմալության բացակայությունն է
- Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
- Սերգեյ Լավրովն ու Ժոզեֆ Բորելը կքնարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
- Զախարովան Բորելի հայտարարությունը որակել է կորոնավիրուսի դեմ ՌԴ պատվաստանյութերը վարկաբեկելու փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա