ժամանակին ՀԿ սեկտորով նման բան ասողի մազերը պոկում էին. Էդմոն Մարուքյան
«Ես լուրջ ցավով եմ տեսնում, թե ինչպես են իմ գործընկերները գնալով դառնում իշխանության գայթակղությունից օգտվելու սիրահարներ»,- Աժ-ում Վճտաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Վերջինս նկատեց, որ իշխանության պատգամավորները խոսում են արժեքներից, հայոց պատմությունից, սկզբունքներից և ինչքան շատ են խոսում սկզբունքներից՝ այնքան դրանք չեն պահպանվում, ինչքան շատ են խոսում արդարությունից՝ այնքան անարդարություններ են իրականացվել հանուն այդ արդարության, ինչքան շատ են խոսում արժեքներից՝ այնքան շատ են ապականվում արժեքները:
Մարուքյանը նկատեց, որ իշխանության մեջ գտնվող մարդիկ, որոնք իր հետ ժամանակին ինչ-որ մի բանի դեմ պայքարել են, հիմա անում են նույն այդ արարքները:
«Իշխանությունն է որպես գայթակղություն այդպիսին, որ մարդը կոռուպցիայի դեմ պայքարելով գնում մտնում է իշխանության մեջ և դառնում կոռումպացված, պայքարում է դատական համակարգի ազատության դեմ և իշխանության գալով ցանկանում է ունենալ իրեն հարմար դատական համակարգ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նա նկատեց, որ սկսում է վախենալ իշխանություն ունենալուց և չի ուզում իշխանություն ունենալ:
«Մեր այսօրվա իշխանությունը՝ թեկուզ հեղափոխությամբ եկած, սովորական իշխանություն է, տիկին Մակունց»,- հայտարարեց Մարուքյանը՝ դիմելով Լիլիթ Մակունցին և շեշտեց, որ ով դառնում է իշխանություն՝ վերածվում է սովորական իշխանության, որի մեջ լինում են կոռումպացված մարդիկ, որոնք ուզում են զանգել դատավորներին, դատարաններին, ցանկանում են, որ քննիչներն իրենց մարդիկ լինեն, ատկատ անեն, մրցույթներ շահեն:
«ՀԿ սեկտորում իմ հետ աշխատած գործընկերներն այնպիսի բաներ են ասում, որ ժամանակին ՀԿ սեկտորով նման բան ասողի մազերը պոկում էին»,- հայտարարեց Մարուքյանը:
Նրա խոսքով, այսօր պատգամավորն ուզում է, որ դատավորի թեկնածուն, սահմանադրական դատարանի, ԲԴԽ-ի թեկնածուն այդ պատգամավորի ձևակերպած ձևով ձևակերպումներ տա նույն պատգամավորի ուզած խնդիրներին և երբ այն տեղի չի ունենում՝ ասում են, որ իրենց ուզածով չեն մտածում:
Հարակից հրապարակումներ`
- Դատական համակարգն աշխատում է 12, երբեմն 24 ժամյա ռեժիմով և չի սխալվում նա, ով չի աշխատում. Լիլիթ Թադևոսյան
- Արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները. Տարոն Սիմոնյան
- Դուք պրոբլեմներ ունեք, անկեղծ. Էդմոն Մարուքյանը՝ իմքայլականներին
- ԱԺ օրակարգում 16 հարց կա, դրանցից գեթ մեկը ադեկվատ չէ. Տարոն Սիմոնյան
- ԱԺ-ն 87 պատգամավորով սկսեց հերթական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին