Թ. Վարդանյան. Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, նրանց օգնականների, վարորդների հաստիքները
Երևանի ավագանու «Լույս» խմբացության անդամ Թեհմինա Վարդանյանը դեմ չէ, որպեսզի քաղաքապետարանի ճարտարապետության վարչությունում 20-30 աշխատակից ավելացնեն, քանի որ դրա անհրաժեշտությունը կա, ահռելի գործ կա անելու այդտեղ, սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» ստորաբաժանումներում առաջարկվող փոփոխություններով դա չի նախատեսվում:
«1998 հաստիք կա քաղաքապետարանում, երբ քաղաքային թիմը ստանձնեց քաղաքային իշխանությունը: Նախկինում էլ էինք բարձրաձայնել, դրանից հետո էլ, 2,5 տարի բարձրաձայնում ենք, որ օպտիմալացում է պետք:
Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականնների օգնականների, խորհրդականների վարորդների հաստիքները: Խորքային փոփոխություններ են պետք: Բերել եք ու անձնավորված ինչ-որ մղումներով երկու բաժին իրար եք կպցնում: Այսինքն՝ բոլոր պարերը պարել ենք, մնացել է սարի սմբուլը՞, այսինքն՝ մնացել է թեժ-գծի բարեհամբույր աշխատակիցների հարցը»,- ասաց նա:
Թ. Վարդանյանի խոսքով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» ստորաբաժանումներում առաջարկվող փոփոխությունները զուտ կոսմետիկ փոփոխություններ են, հիմքում աշխատանքը չի շահելու:
Նշենք, որ Երևանի ավագանու նիստում քննարկվեց ու ընդունվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում վերակազմակերպում և կառուցվածքային փոփոխություններ կատարելու առաջարկը: Մասնավորապես, աշխատակազմի «Քարտուղարություն» կառուցվածքային ստորաբաժանումը վերակազմակերպվում է «Գործերի կառավարման և սպասարկման վարչություն» կառուցվածքային ստորաբաժանման, իսկ «Անձնակազմի կառավարման» բաժինը՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման» վարչության:
Հարակից հրապարակումներ`
- Խաժակյան. Ոչ թե պետք է թեժ գծի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնենք, այլ խնդիրը լուծենք
- Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցները հնարավոր է գործազուրկ դառնան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա