ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը
«Առանց դատավորների ու դատական իշխանության անկախության, խոսք լինել չի կարող արդարդատության մասին»,- այսօր խորհրդարանում ասաց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը։
Նա նշեց, որ դատական համակարգը չի կարող արդյունավետ աշխատել գերծանրաբեռնվածության պայմաններում։
«Դատավորի անկախությունն ապահովելու և դատական համակարգը լավագույն մասնագետներով համալրելու համար անհրաժեշտ նախապայման են աշխատանքի պատշաճ գնահատականն ու սոցիալական երաշխիքների սահմանումը»,- նշեց նա։
Նկատենք, որ Լիլթ Թադևոսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:
«Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքներով ԱԺ-ին է առաջարկվում Վճռաբեկ դատարանի նախագահի այն թեկնածուն, որը ստացել է ԲԴԽ անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայները»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորաես կատարող Ստեփան Միքայելյանը՝ նշելով, որ առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է:
Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վռճաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան