Կարեն Վրթանեսյան. Այնպես որ «ՊԲ» ցուցանակը կարող են պահել
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, արձագանքելով «Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում» տեղեկատվությանը, գրել է.
«Այ սրա մասին էի ասում. «... ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։ Մեզ հաջողվեց նաև պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ»։
Ինչպես երեկ գրել էի՝ այս պահին ուղղակի անհնարին է զուտ պայմանագրային հիմունքներով ունենալ այնպիսի զորամիավորում, որը համեմատելի լիներ 26 տարի գործած ՊԲ-ի հետ։
Այնպես որ «ՊԲ» ցուցանակը կարող են պահել, կարող են նաև պահել «տիտղոսներն» ու պաշտոնների անունները, բայց տակը բանակ չի լինելու, լավագույն դեպքում ներքին կամ սահմանապահ զորքերի պես մի բան...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան