Կիպրոսի Պաֆոս քաղաքի Թալեաթ փաշա փողոցը հայ համայնքի ջանքերով անվանափոխվել է
Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից: Թուրքական «Hürriyet» իշխանամերձ լրատվակայքի հոդվածում Կիպրոսի հույներին մեղադրում են 1974-ից առաջ կղզու հարավային հատվածում եղած թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու մեջ՝ մոռանալով նույն թվականին Թուրքիայի կողմից իրականացված և առ այսօր շարունակվող Կիպրոսի գրեթե կեսի օկուպացիան: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Փողոցների անվանափոխությունից նեղսրտած թուրք հոդվածագիրը դրանց շարքում հիշատակել է նաև Կիպրոսի Պաֆոս քաղաքի Թալեաթ փաշա պողոտայի անվանափոխությունը, որը շաբաթներ առաջ տեղի հայ համայնքի ջանքերով քաղաքային իշխանությունների կողմից վերանվանվել էր Արդարության պողոտա:
Վերջերս անվանափոխված փողոցներից են նաև Լառնակայի՝ նախկինում թուրքերով բնակեցված և 1910-ական թվականներին անվանակոչված Բոզքուրթ (Գորշ գայլ) փողոցը և Ստամբուլի փողոցը: Վերջինս անվանափոխվել է Կոստանդնուպոլսի փողոց:
Նշենք, որ 1974թ. թուրքական օկուպացիայի հետևանքով կղզու բաժանումից հետո թուրքական հատվածից ավելի քան 200.000 հույն է տեղափոխվում հունկան հատված, հունական հատվածից՝ 20.000 թուրք տեղափոխվել է թուրքական հատված։ Թուրքական հատվածում գտնվող շատ բնակավայրեր անվանափոխվել են՝ ստանալով թուրքական անվանումներ։ Շատ եկեղեցիներ, վանքեր ու տաճարներ վեր են ածվել մզկիթների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան