Պակիստանն ու Թուրքիան համատեղ «Աթաթուրք 2021» զորավարժություն են անցկացնում
Թուրքիան ու Պակիստանը համատեղ անցկացնում են հերթական «Աթաթուրք 2021» (Ջիննահ) զորավարժությունը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այս տարի Պակիստանում տեղի ունեցող վարժանքները մեկնարկել են փետրվարի 4-ին և կավարտվեն 20-ին: Զորավարժությանը մասնակցում են 2 երկրների հատուկջոկատայիններն ու «Կոմանդո» կոչվող հատուկ ստորաբաժանումները:
1998-ից անցկացվող զորավարժությունները կազմակերպվում են տարեկան ռոտացիոն կարգով. Թուրքիայում անցկացվում են «Ջիննահ» անվանումով, Պակիստանում «Աթաթուրք» անվանումով։
Հիշեցնենք, որ թուրքական և ադրբեջանական զինված ուժերը փետրվարի 1-ից 12-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում։
Հարակից հրապարակումներ`
- Razm.info. Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին
- Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան