Հայաստանում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու մուտքի արտոնագրերի տրամադրումը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը 2021 թվականի փետրվարի 10-ից վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադրումը մի շարք օտարերկրյա քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«2021 թվականի փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադումն օտարերկրյա քաղաքացիներին՝ հետևյալ կատեգորիաների.
1. Հայաստանում ապրող քաղաքացիություն չունեցող անձինք և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված հրավերը կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից տրված ռուսաց լեզվի բնիկ խոսողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:
2. Հայաստանի Հանրապետությունում բնակության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիներ»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա