Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։
Դիմումը ներկայացնելիս՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը վերաբերում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։
Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարման ռիսկ չկա։
Մեղադրող կողմը չառարկեց․ «Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին պետության կողմից տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա»։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները, դատարանը թույլ տվեց գույքի հետ կապված կնքել ցանկացած գործարք, որը չի կարող հանգեցնել այդ գույքի օտարմանը։
Հարակից հրապարակումներ`
- Խուդոյանը՝ Դանիբեկյանին. Դուք ձեզ կանգնեցրել եք երկընտրանքի առաջ, ցանկացած որոշում առաջացնելու է իրավական խոտան
- Դատարանում քննարկում են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նոր տուժող ներգրավվելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին