Զինվորի երիկամը հեռացրել են, և տվել 3-րդ կարգի հաշմանդամություն. Սերգեյ Բագրատյան
ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարությունների ժամին ունեցած ելույթում տեղեկացրեց, որ հանգստյան օրերին հանդիպել է զոհվածի ընտանիքի անդամներին, որոնք մտահոգված էին գումարների ուշացումով:
«Ստացել էին ընդամենը 700 հազար դրամ և այն 10 մլն-ը, որը նախատեսված էր, մինչև օրս որևէ առաջընթաց կամ որևէ հիմնավորում չունեին թե ինչու չեն ստացել»,- հայտարարեց պատգամավորը և հայտնեց, որ քաղաքացիները իրավական օգնության և այլ հարցերով բազմաթիվ պատկան դռներ են թակել և պատասխան չեն ստացել:
Նրա խոսքով, անհետ կորած զինվորի՝ Արթուր Հարությունի Ղարիբյանի ճակատագրով զբաղվող ընտանիքին պատկան մարմինները բավարար հետևողականությամբ չեն օգնում, խնդրի լուծմանը հետամուտ չեն լինում:
Սերգեյ Բագրատյանը վիրավոր զինվորին՝ Սերոբ Ղարիբյանին այցելելիս պարզել է, որ նրա երիկամը հեռացրել էին, և տվել 3-րդ կարգի հաշմանդամություն:
«Այդ կարգի հաշմանդամություն ունեցողներն ամսական ստանում են ընդամենը 20 հազար 500 դրամ դրամական օգնություն՝ թոշակ, որը, վստահ եմ, բավարար չէ այդ ընտանիքի կենսական խնդիրները լուծելու համար»,- հայտնեց պատգամավորը:
Բագրատյանը հայտնեց, որ մեկ այլ քաղաքացի բանակ է մոբիլիզացվել անձնական մեքենայով, որը հրթիռակոծվել է և նա չի կարողանում որևէ կերպ փոխհատուցում ստանալ, իսկ այն տվյալ ընտանիքի միակ կերակրող գործիքն է, որի միջոցով ընտանիքը կարողանում էր ապրել:
«Ամփոփելով այս 4 այցը՝ եկա այն եզրակացության, որ օպերատիվ շտաբը կազմակերպչական լուրջ թերացումներ ունի այս աշխատանքների կազմակերպման գործում»,- ասաց պատգամավորը և առաջարկեց համայնքապետարաններին հանձնարարել, որ իրենց աշխատակիցների միջոցով այցելեն զինվորականների բնակարանները, փաստաթղթերը հավաքեն և փոխանցեն օպերատիվ շտաբին:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիներից շատերի ծնողները, հավատացել են, որ իրենց երեխաներն Իրանում են, և գնացել են Թավրիզ. Զոհրաբյան
- Դպրոցների տնօրեններին ընտրելիս շարունակվում է հովանավորչությունը. Անի Սամսոնյան
- Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին. Իվետա Տոնոյան
- ժամանակին ՀԿ սեկտորով նման բան ասողի մազերը պոկում էին. Էդմոն Մարուքյան
- Արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները. Տարոն Սիմոնյան
- ԱԺ օրակարգում 16 հարց կա, դրանցից գեթ մեկը ադեկվատ չէ. Տարոն Սիմոնյան
- ԱԺ-ն 87 պատգամավորով սկսեց հերթական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա