«Ստեփան Գիշյան» հիմնադրամը կընդունի դրամաշնորհային հայտեր
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Հիմնադրամից հայտնում են, որ բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև ս.թ. մարտի 10-ը ներառյալ։
Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝
նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
առաջարկում են նորարարական լուծումներ,
միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:
Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ:
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- «Ստեփան Գիշյան» հիմնադրամ. Մեր ծրագրերը հեռանկարային են. ստեղծում ենք կարևոր ու մնայուն արժեքներ
- «Ստեփան Գիշյան» հիմնադրամը կընդունի 2020թ.-ի դրամաշնորհային հայտերը
- «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր
- «Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը
- Ստեփան Գիշյան հիմնադրամ. Բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը