Ինչպես է 1974 -ին Վազգեն Մանուկյանը համախմբում հայաստանյան ողջ մտավորականությանը
«Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է տեսանյութեր հրապարակել ազգային պետական գործիչ, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի քաղաքական գործունեության վերաբերյալ։
1974 թվականին Վազգեն Մանուկյանը համախոհների հետ ձեռնարկում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությունը։ Այդ հավաքներին մասնակցում էին ժամանակի ամենահեղինակավոր անձիք։ Նպատակն այն էր, որպեսզի ստեղծվի ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մտավորականններին անձամբ ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և միավորվելու ազգային գաղափարների շուրջ։ Երբ 88-ի Շարժումը սկսվում է, հասկանում են, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին։ Մտավորականությունը միանգամից համախմբվում է և սկսում գործել։
Հարակից հրապարակումներ`
- Թե ինչպես Վազգեն Մանուկյանն ու ընկերները փրկեցին Նախիջևանից խաչքարեր
- 1967թ.ապրիլի 24-ին Թուրքիայի դեմ ցույցով սկսվում է Մանուկյանի քաղաքական գործունեությանը