Բնակարանային գողություններ մայրաքաղաքում․ խումբը հայտնաբերվել ու ձերբակալվել է
Հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել են բնակարանային գողության դեպքեր։
ՀՀ ոստիկանությունից, մասնավորապես, հայտնում են.
«Հափշտակում էին տարբեր իրեր՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես և փող, ոսկյա ու արծաթյա զարդեր։ Բնակարանների դռները բացում էին կա՛մ հարմարեցված բանալիներով, կա՛մ կոտրելով։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու նպատակով Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցեցին ՔՈԳՎ ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ։
Համատեղ աշխատանքի արդյունքում նախ պարզվեց կասկածվողների ինքնությունը, ապա փետրվարի 5-ին Երևանում բնակվող 57 և 31 տարեկան տղամարդիկ հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեցին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ հիմնավորվեց, որ նրանք բնակարանային գողություններ են կատարել ոչ միայն Արաբկիրում, այլև Դավիթաշենում, Նոր Նորքում ու Զեյթունում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին ձերբակալվածների տները։ Հայտնաբերվեցին բանալիներ ու դուռ բացելու հարմարանքներ, ինչպես և բազմապիսի իրեր, որոնք, նախնական տվյալներով՝ հափշտակվել են։
Իրենց իրերը ճանաչած անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանում կամ զանգահարել 1-02։»
`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները