Նախադպրոցական տարիքի արցախցիներին տրվող աջակցության ծրագրին դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է
Այն արցախցիները, որոնք դեռ չեն դիմել նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20,000 դրամ աջակցությունն ստանալու համար, հնարավորություն ունեն միջոցառումից օգտվել մինչև մարտի 1-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ ծրագրի շահառու են հանդիսանում Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։
«Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա