Ո՞ր շուկաներն են փոխարինելու թուրքականին. Սամսոնյան
«2020 թվականի դեկտեմբերի 31-ին Կառավարության որոշմամբ արգելք դրվեց թուրքական ապրանքների ներմուծման վրա։ Հիմա հարց. ո՞ր շուկաներն են փոխարինելու թուրքականին, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերադասավորվել »,- այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ասելով, որ 2250 անուն ապրանք արգելվել է ներմուծել Թուրքիայից։
«Մենք օնլայն ռեժիմով աշխատում ենք տնտեսվարողների հետ, որոնք ունեցել են խնդիրներ և դեռևս ունեն խնդիրներ ապրանք ներմուծելու կամ պատվիրված ապրանքը ստանալու հետ։ Եվ մենք աշխատանքային կարգով այդ բոլոր խնդիրները լուծում ենք։
Ինչ վերաբերում է ապրանքային շուկաների փոխարինմանը, ապա այստեղ, իհարկե, մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն առաջին հերթին հայկական ապրանքներով։ Մենք փորձում ենք օգտակար լինել այն տնտեսվարողներին, որոնք խնդիրներ ունեն։ Նշեմյ, որ մենք ուշադրություն ենք դարձնում չինական, պարսկական և ԵԱՏՄ շուկաներին»,- պատասխանեց Վահան Քերոբյանը։
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն ասաց, որ լավ կլիներ, եթե նախարարը գնահատական տար՝ ասելով, թե արդյո՞ք իրենք գոհացրել են տնտեսվարողների գոնե մեծամասնությանը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ կան տնտեսվարողներ, որոնք կարողացել են ընդլայնել իրենց շուկաները, և գոհունակությամբ են արձագանքում Կառավարության որոշմանը։
«Մենք պետք է կարողանանք առավելագույնը քամել այդ որոշումից»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին