Գևորգ Դանիելյան. Այդպես էլ չձևավորվեց այն անհրաժեշտ իրավաքաղաքական մթնոլորտը
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Խորհրդարանում Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին ուղղված հարցերն ու ելույթներն ավելորդ անգամ հաստատեցին, որ այս միջավայրում, ցավոք, գերիշխում է ամենուրեք միանձնյա իշխանություն հաստատելու կարծրատիպը և դրանով թելադրված ակնկալիքը։
Այդպես էլ չձևավորվեց այն անհրաժեշտ իրավաքաղաքական մթնոլորտը, որ ընտրվում է ոչ թե ողջ դատական համակարգն իր հայեցողությամբ վերանայելու, այն իր սեփական պատկերացումներին հարմարեցնելու իրավասությամբ օժտված, կոնկրետ գործերով դատավորների որոշումների համար կանխարգելիչ դիրքորոշում հայտնելու և դրա համար պատասխանատու վերադաս պետ, այլ սոսկ Վճռաբեկ դատարանի և դրա աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովող, զուտ ընթացակարգային որոշ վարչական գործառույթներ իրականացնող և Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում ներկայացնող ինքնավար պաշտոնյա ...»։
Խորհրդարանում Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին ուղղված հարցերն ու ելույթներն ավելորդ անգամ հաստատեցին, որ այս...
Опубликовано Gevorg Danielyan Вторник, 9 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները. Տարոն Սիմոնյան
- ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան