
Այսօր նշվում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը
Այսօր նշվում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը:
Իրանական բահման ամսի 22-ին (փետրվարի 10) Իրանում նշվում է իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ամեն տարի, մասնակցելով բազմամիլիոնանոց քայլերթի, իրանցիները վերանորոգում են իրենց ուխտը իսլամական հեղափոխության իղձերի և իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ:
Այս տարի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, տոնական արարողությունը տեղի կունենա օնլայն, և կանցկացվի ավտո-մոտո շքերթ:
Իրանից բացի, բահմանի 22-ի տոնական միջոցառումներ տեղի կունենան նաև 63 այլ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին