Խնձորեսկում ստեղծվել է քաոսային իրավիճակ
Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղապետարանն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի հարգելի՛ բնակիչներ,
Հաշվի առնելով հետպատերազմական զարգացումները՝ կապված սահմանային փոփոխությունների և կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հա արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր և խոշոր եղջերավոր անասունները և սեզոնային արածեցում էր իրականացվում: Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը և միմյանց չվնասենք:
Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված և, կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում:
Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն օր էլ «GPS»-ով սահմանները ճշգրտվում են. Խնձորեսկի համայնքապետ
- «Հրապարակ». Խնձորեսկի հատվածում հայկական կողմը կրկին հետ է նահանջել, սակայն այդ մասին քար լռություն է
- Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր անվճար հանրային տրանսպորտ կաշխատի
- Խնձորեսկ-Տեղ հատվածում թուրքը կանգնեցրել է հայկական համարանիշով մեքենա, չեն կանգնել, կրակել է. Տեր Ահարոն
- Թուրքը Խնձորեսկի մատույցներում է. Նաիրա Զոհրաբյան
- Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում․ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին