«Հրապարակ». Փաշինյանը փորձում է սորոսականների դիրքերն ամրացնել նաև Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախում ընդունված խոսակցությունների համաձայն՝ հայտնի սորոսական է, ավելին՝ Դանիել Իոաննիսյանի մտերիմը։ Ներսիսյանը համակարգի աշխատող է, իսկ վերջին համապետական ընտրություններին սորոսական թեկնածու Մասիս Մայիլյանի աջակիցներից է և ակտիվ աշխատել է Մայիլյանի համար։
Արցախի քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ սա ՀՀ-ից թելադրված հերթական որոշումն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է սորոսականների դիրքերն ամրացնել նաև Արցախում։ Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը պաշտոնից ազատվեց պատերազմից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում