«Հրապարակ». Գնաճն աննախադեպ չափերի է հասել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ չափերի է հասել։ Բացի կենսական ապրանքներից, մեկ տարվա ընթացքում ուղիղ 100 դրամով թանկացել է նաև բենզինը։
Վերջին թանկացումը երկու-երեք օր առաջ արձանագրվեց՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամից դարձավ 390, իսկ պրեմիումը՝ 390-ից՝ 410։ Ու դեռ թանկանալու միտում ունի։ Եվ սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ բենզինի գինը հասել էր 270 դրամի։
Գազը նույնպես թանկացել է՝ մեկ լիցքավորման մեջ մոտ 500-600 դրամով։ Տնտեսագետները սա բացատրում են հիմնականում դոլարի թանկացմամբ, համաշխարհային շուկայում գների մի փոքր բարձրացմամբ, ակցիզային դրույքաչափերի փոփոխությամբ, նաև մեր շուկայում առկա մենաշնորհով և հակամրցակցային համաձայնության դրսևորումներով, որով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում