ՆԱՏՕ-ն ուժեղացնում է Վրաստանի և Ուկրաինայի աջակցությունը
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինայի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ խոսել է ՆԱՏՕ-ի համար Սև ծովի տարածաշրջանի ռազմավարական նշանակության մասին: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«Սևծովյան տարածաշրջանում երկու սերտ ու շատ արժեքավոր գործընկեր ունենք՝ Ուկրաինան ու Վրաստանը: Միևնույն ժամանակ, Սև ծովում նկատում ենք Ռուսաստանի հզորացումը: Դաշինքը նույնպես ամրապնդել է իր ուժերը այս տարածաշրջանում և օրերս այստեղ են հասել ամերիկյան երեք ռազմանավ:
ՆԱՏՕ-ն ուժեղացնում է նաև Վրաստանի և Ուկրաինայի աջակցությունը, այդ թվում՝ օգնություն ցուցաբերելով ծովային ուժերին: Մենք պետք է վստահ լինենք, որ Սև ծովում միայն Ռուսաստանը չէ իշխող»,- ասել է Ստոլտենբերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան