Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալ, հինգը վերադարձել է Երևան. Ռուստամ Մուրադով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
«Ռուս խաղաղապահների՝ իմ անձնական հսկողության ներքո կատարած աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալի և հինգ բանտարկյալ վերադարձել է Երևան:
Ռուս խաղաղապահները հետայսու էլ կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ կատարմանը»,- ասվում է հայտարարության մեջ: