ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ․ հոկտեմբերին մեկնարկել էր «Շահավետ ներդրում» ակցիան, որն իրականացվեց երկու փուլով:
Բանկից մանրամասնում են, որ այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում (27.10.2020-30.12.2020թթ.) ձևակերպեցին ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 365-730 օր ժամկետով, տարեկան 10% տոկոսադրույքով (տարեկան տոկոսային եկամտաբերություն 9,97%), տոկոսագումարներն ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով, ստացան հնարավորություն ակցիայի ավարտին կրկնապատկելու իրենց ավանդի տարեկան տոկոսադրույքը:
«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում էին նաև «Պրոգրես», «Հարմարավետ» և «Սոցիալական» ավանդատեսակները՝ տվյալ ավանդների համար գործող պայմաններով:
Ակցիայի արդյունքներն ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում՝ Բանկի Ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ: Ակցիայի 10 հաղթողները ստացան իրենց գործող ավանդների տոկոսադրույքների կրկնապատկում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում «Շահավետ ներդրում» ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին և խրախուսում բոլոր հաճախորդներին ցուցաբերելու ակտիվություն, հետևելու Բանկի ակցիաներին և հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման և բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաև իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ և հաճելի անակնկալներ:
Բանկում գործող ավանդների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/deposit հղմամբ, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մաքս Ֆիշ ընկերությունների խմբի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ձկնաբուծության զարգացման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր Visa Signature պրեմիում դասի քարտ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Թել-Սել» ՓԲԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան