Վաղարաշակ Հարությունյանը տեղյակ չէր Սրաշեն և Շիկահող համայնքների ահազանգից
Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտնեց, որ քիչ առաջ ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Սրաշեն և Շիկահող համայնքներից, որտեղ մարդիկ լսել են անկանոն կրակոցներ, ենթադրաբար՝ ադրբեջանական կողմից:
Պաշտապանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ այդ ահազանգի մասին տեղյակ չէ, բայց կճշտի:
Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ամեն օր ներկայացնում է շփման գծում և Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Նախարարի խոսքով՝ դեկտեմբերից հետո շփման գծում չի եղել սպանության դեպք, եղել է մեկ վիրավոր Շուշիում:
Հայտնելով որ հայկական կողմից որևէ միջադեպ չի գրանցվել՝ Վաղարշակ Հարությունյանը շեշտեց. «Զինադադարի խախտումներ եղել են, ասենք թե՝ օրական հինգ փամփուշտ են կրակում, բայց ոչ մեր դիրքերի ուղղությամբ, օդ են կրակում, բոլոր այդ դեպքերը ֆիքսում ենք և եթե Ղարաբաղի հատվածում է, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին»:
Նա հայտնեց, որ այսօր հանդիպել է խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ և հարցը է դրել, որ կան դեպքեր, երբ կրակոցները ուղղված են հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ Հարությունյանի՝ Ռուստամ Մուրադովը նույն հարցը դրել է Իլհամ Ալիևի առաջ, և ասել, որ դրանք պետք է գրանցվեն:
Թագուհի Թովմասյանը նաև նշեց, որ իրեն են դիմել մի շարք քաղաքացիներ և կազմակերպություններ, որոնց գույքը օգտագործվել է պատերազմի ժամանակ, իսկ հիմա կամ վնասված է, կամ գոյություն չունի և հետաքրքրվեց թե ինչ լուծում պետք է տրվի հարցին
Պաշտպանության նախարարը պատասխանեց, որ այն օրենքով նախատեսված է և ստանում են համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետ որոշում կընդունվի, ըստ որի կա՛մ փոխհատուցում կլինի, կա՛մ ինչ-որ կառաջարկեն:
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք ռազմական դրության պահպանումն ունի քաղաքական շարժառիթ. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
- ԼՂ-ի շուրջ ստատուս քվոն փոխվել է, Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանները փակ պահելու պատճառ չունի. ԱԳ նախարար
- Ո՞ր շուկաներն են փոխարինելու թուրքականին. Սամսոնյան