Համայնքների վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար կառավարությունը տուրք է սահմանում
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթն այսօր ԱԺ-ում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նա նշեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովում մանրամասն քննարկվել են պատգամավորների բոլոր առաջարկները և դրանց տրվել են պարզաբանումներ:
Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը կարգավորում է հեղուկ վառելիքի վաճառքի և լիցքավորման ընթացակարգերը:
Վաչե Տերտերյանը հայտնեց, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև սահմանել երկու տուրք՝ համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման և պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների մատուցման համար:
Փոխնախարարը նշեց, որ օրենքի նախագծերի մշակման համար առիթ են հանդիսացել շուրջ 70 տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկությունները, որոնք պայմանավորված են եղել օրենքների կիրառման պրակտիկայով և առաջացած խնդիրներով:
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել հետևյալ տեղական տուրքերը.
- համայնքի վարչական տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար,
-կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար,
- համայնքի վարչական տարածքում՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար,
- կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար,
- համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.
- Հայաստանի համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան, անվանում), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Պետական սահմանին կիրականացվի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն
- Նիկոլայ Բաղդասարյանը չընկալեց Արարատ Միրզոյանի ակնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան