Տիգրան Աբրահամյան. Մի նոր վտանգավոր միտում եմ նկատել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պաշտպանության բանակի ճակատագրի, կարգավիճակի, գործառույթների, վերափոխումների մասին
վերջին շրջանում շատ քննարկվեց։
Այն, որ զինված ուժերի դեմ ներքին պատերազմ վաղուց է տարվում, երևի թե որևէ մեկի մոտ կասկած արդեն իսկ չի հարուցում։
Մի նոր վտանգավոր միտում էլ եմ նկատել. մամուլում հետպատերազմյան ժամանակահատվածում, տարբեր հրապարակումներ եղավ բարձրաստիճան սպաներին բռնության ենթարկելու մասին, ենթադրում եմ՝ հանրայնացվում է միայն հրամանատարական բարձր պաշտոններ զբաղեցնողների հետ կապված միջադեպերը, սակայն տարատեսակ հոգեբանական և ոչ միայն ճնշումների, ենթարկվում են նաև ցածր օղակի հրամանատարական կազմը։
Չի բացառվում, որ որոշ սպաներ պատերազմական իրադրության պայմաններում իրենց ծառայությունը պատշաճ չեն կատարել, սակայն այսպիսի հարցերը պետք է կարգավորել իրավական, այլ ոչ թե փողոցային մակարդակում։
Անթույլատրելի եմ համարում որոշ սպաների անբարեխիղճ ծառայության ողջ պատասխանատվության տարածումը բոլորի վրա. համոզված եմ, որ սպային ոչ հարիր դրսևորած հրամանատարների թիվը քիչ է։
Մեծ թվով սպաներ, հրամանատարներ արել են իրենցից կախված առավելագույնը, մի մասը՝ նույնիսկ կյանքի գնով և ոչինչ չի կարող նրանց արածի վրա ստվեր նետել։
Պետությունը, իրավապահ համակարգը պետք է այս ուղղությամբ պատշաճ աշխատանք տանեն։
Առանց սպաների բանակ չի լինի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։ Սպաները զինված ուժերի ողնաշարն են։ Ով չի համապատասխանում այդ կոչմանը՝ հեռացրեք զինված ուժերի շարքերից, ըստ անհրաժեշտության՝ քրեական գործեր հարուցեք, սակայն սպայական դպրոցին ամբողջության մեջ մի վնասենք, մի ոտնատակ տվեք, մի վիրավորեք։
Հասկացե՛ք, ինչ բանակ էլ ստեղծենք, բարեփոխենք, հիմքում բարեխիղճ, իրենց երկրին նվիրված գրագետ սպաներն են»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ-երը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական քննարկումների արդյունքում
- Տիգրան Աբրահամյան. Այն, ինչ տեսնում ենք ԶՈւ-ի դեմ, պետական քաղաքականության արդյունք է
- Տիգրան Աբրահամյան. Միջադեպից անցել է 5 օր ու ՀՀ որևէ կառույց պարզաբանում չի ներկայացրել
- Տիգրան Աբրահամյան. Իշխանության ներկայացուցիչն ասում է՝ 30 տարի է բանակ չկա, հասկանում ե՞ք
- Տիգրան Աբրահամյան. Այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն
- Տիգրան Աբրահամյան. Իրագործման մեջ է մտնում համատեղ հայտարարության 5-րդ դրույթը
- Տիգրան Աբրահամյան. Ո՞վ է պատասխանատվություն կրում մեր հայրենակիցների՝ գերության մեջ հայտնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին