Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչ Ամերիկյան ակադեմիան ներկայացրել է «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում ընդգրկված 15 ֆիլմերը:
Հիշեցնենք, որ այս անվանակարգի երկար ցուցակում ընդգրկված էր 93 ժապավեն 93 երկրից, այդ թվում նաև Հայաստանից՝ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:
Մրցանակաբաշխության կայքից տեղեկանում ենք, որ կարճ ցուցակում է ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» ֆիլմը, նաև ֆիլմեր Բոսնիայից և Հերցեգովինայից, Չիլիից, Չեխիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գվատեմալայից, Հոնկոնգից, Իրանից, Կոտ դ’Իվուարից, Մեքսիկայից, Նորվեգիայից, Ռումիանիայից, Թայվանից և Թունիսից:
«Օսկարի» եզրափակչի մասնակիցները հայտնի կդառնան մարտի 15-ին: Մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 25-ին:
Հարակից հրապարակումներ`
- Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը՝ «Օսկար» -ի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի երկար ցուցակում
- 93 արտասահմանյան ֆիլմ հավականում է արժանանալ «Օսկարի»
- «Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը