Ինչպես են մարդիկ վերաբերվում պատվաստմանը. Pew Research կենտրոնի հետազոտություն
Հասարակական կարծիքը զգալի փոփոխությունների է ենթարկվում արևմտյան կառավարությունների կողմից՝ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման հարցում, ասվում է Pew հետազորական կենտրոնի նոր զեկույցում։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Եվրոպայում և Միացյալ Նահանգներում շատ քիչ են այն ոլորտները, որոնց շրջանցել է համաճարակը: Մարդկանց առողջական խնդիրները չափազանց մտահոգիչ էին, տնտեսությունները՝ փակ, հասարակական կյանքը` կանգնած:
ԱՄՆ-ում գտնվող Pew հետազոտական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունը բացահայտում է հասարակության կարծիքը, թե ինչպես են արևմտյան կառավարությունները հաղթահարում համաճարակը:
Ըստ կենտրոնի ներկայացուցիչ Քաթ Դևլինի՝ Գերմանիայում հասարակության 77%-ը կարծում է, որ մինչ այժմ իրենց երկիրը լավ աշխատանք է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարում: Կենտրոնի հարցման մյուս երեք երկրներում՝ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, կարծիքները մի փոքր ավելի տարբեր են: Այսպիսով, օրինակ, ԱՄՆ-ում 58%-ը կարծում է, որ իրենց երկիրը վատ է աշխատաել՝ համաճարակը կարգավորելու հարցում:
Հետազոտությունն իրականացվել է 2020 թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնի ստանձնումից առաջ և պատվաստման ծրագրի մեկնարկի սկզբնական շրջանում:
Եվրամիությունը շատ ավելի դանդաղ է գործել պատվաստումների ծրագրերը կյանքի կոչելու հարցում: Փարիզի կլինիկաներից մեկում, օրինակ, նման դանդաղ ընթացքը հիասթափություն է առաջացրել: Տեղական իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ լիովին պատրաստ են և մոբիլիզացված, սակայն պատվաստանյութերի բացակայությունը կարևոր բացթողում է:
Ֆրանսիան և ԵՄ այլ պետությունները պնդում են, որ պատվաստանյութերի հաստատման գործընթացը չպետք է արվի հապճեպ, որը կարող է նվազեցնել հասարակության վստահությունը: Ըստ ուսումնասիրության, Ֆրանսիայի բնակչությունը պատվաստանյութի նկատմամբ ամենաթերահավատներից է աշխարհում: Ըստ ուսումնասիրության, չափահաս բնակչության միայն 40%-ից ավելին է պատրաստ պատվաստվել: Նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս մերժեց պարտադիր պատվաստում սահմանելու կոչը:
Pew-ի կենտրոնը հարցում է իրականանցրել պարտադիր պատվաստումների ու դրանց նկատմամբ հանրային վերաբերմունքի շուրջ:
Ըստ Pew հետազոտական կենտրոնի ներկայացուցչի՝ երեք երկրներում, որտեղ այդ հարցը բարձրացվել է, մարդկանց մեծամասնությունը պետության կողմից պատվաստման պարտադրմանը դեմ է: Օրինակ, Ֆրանսիայում 75%-ը դեմ է հանդես եկել պետության կողմից պարտադրվող պատվաստման գաղափարին: Միացյալ Թագավորությունում իրավիճակն այդ առումով ավելի լավ է. պետության կողմից պատվաստում ստանալու պարտադրմանը կողմ է հարցվածների 62% -ը:
Մեծ Բրիտանիայում այսօր պատվաստումների ծրագիրը թափ է ստանում: Ավելի քան 12 միլիոն մարդ արդեն ստացել են առաջին դեղաչափը: Մեծ Բրիտանիայում սակայն գրանվցել է կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայում:
Մայիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կդառնան մեկ այլ ցուցանիշ` Մեծ Բրիտանիայի կառավարության հակահամաճարակային ծրագրի հանրային վստահության հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա