Սենատորների մեծ մասը Թրամփի իմպիչմենթի գործընթացը որակում է սահմանադրական
Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի անդամների մեծ մասը կողմ է քվեարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացի օգտին՝ համաձայնվելով դեմոկրատների այն փաստարկի հետ, որ ԱՄՆ Սահմանադրությամբ թույլատրվում է արդեն պաշտոնաթող նախագահին, ով մասնավոր անձ է, իմպիչմենտի ենթարկել: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թրամփի փաստաբանները պնդում էին, որ Սենատը իրավական լիազորություն չունի քննարկել նախկին նախագահի իմպիչմենտի գործը:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները իմպիչմենտ են հայտարարել Դոնալդ Թրամփին նրա պաշտոնավարման վերջին օրերին: Թրամփին մեղադրում են խռովություն հրահրելու մեջ:
Չորս ժամ տևած քննարկումներից հետո, որի ընթացքում երկու կողմերն էլ ներկայացրեցին իրենց փաստարկները, Սենատում քվեարկության դրվեց պաշտոնաթող նախագահի իմպիչմենտի գործընթացի սահմանադրականության հարցը: Գործընթացը շարունակելու համար պահանջվեց պարզ մեծամասնություն: Արդյունքում, 56 սենատորներ ճանաչեցին իմպիչմենտի սահմանադրականությունը, իսկ հանրապետական 44 սենատորներ դեմ քվեարկեցին:
Սենատում հանրապետական վեց սենատորներ աջակցեցին իմպիչմենտի գործընթացին, ներառյալ սենատորներ Բիլ Քասիդին, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Միթ Ռոմնին, Բեն Սասենը և Փաթ Թումին, հայտնում է CNN- ը:
Այդ քվեարկությունից անմիջապես հետո Սենատում ավարտվեց այսօրվա նստաշրջանը: Սենատորները կրկին կհանդիպեն չորեքշաբթի օրը, ժամը 12-ին՝ իմպիչմենտի գործընթացը շարունակելու համար:
Ներկայացուցիչների պալատի իմպիչմենտի մենեջերները և Թրամփի պաշտպանական թիմը երկու օրվա ընթացքում ունեն մինչև 16 ժամ իրենց դիրքորոշումները ներկայացնելու ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա