Անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողներն ու հարազատները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները
Անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողներն ու հարազատները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Տեղում առաջացել են խոշոր խցանումներ, իրավիճակը լարված է։ Սակայն այս մասին տեղեկատվական դաշտը գրեթե լուռ է, այնինչ քաղաքացիներն արդեն մի քանի ժամ է իրենց բողոքն են արտահայտում ճանապարհը փակելու միջոցով։
Լուրեր կան, որ նշված ճանապարհներն ամբողջ գիշեր փակ են մնալու»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան