Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է իր տարածքով երկաթուղային կապ բացել Հայաստանի հետ
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցելԱբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է Աբխազիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարան) միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան:
«Նախաձեռնությունը պատկանում է մեր կոմիտեին: Քանի որ մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտությունը, որը լուծվում է այս ճանապարհով: Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը», - ասել է Լոգուան Սպուտնիկ Աբխազիային։
Ըստ պատգամավորի, Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել տարածաշրջանային խոշոր նախագծերին, և ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անտարբեր մնա:
Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի է ունեցել հանձնաժողովի ընդլայնված լսումներ՝ քննարկելու այն տարբերակները, որոնք պետք է օգտագործվեն այս հարցում հաջողության հասնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան