ՌԴ փոխարտգործնախարար․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի
«Մենք ելնում ենք նրանից, որ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի»,- այս մասին Tass-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով վերջնական կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ձևաչափի ընդհանուր հեռանկարների մասին հարցին, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն առանցքային դեր խաղաց Արցախում նոր պատերազմը դադարեցնելու գործում՝ այս անգամ չդիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտին, այլ սահմանափակվելով միայն Ադրբեջանի և Հայաստանի հետ բանակցություններով:
Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ այն կարևոր ներդրում ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
«Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների՝ Ադրբեջան վերադարձնելուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը»,- ասել է Անդրեյ Ռուդենկոն։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը, համաձայն ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների (1994 թ.), վստահված է Մինսկի խմբի համանախագահներին, մնում է պահանջված:
«Եռյակն ունի միջազգային ուժեղ աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի փոխադարձ ընդունելի մոտեցումների մշակման համար՝ ներառյալ կարգավիճակի հետ կապված խնդիրները: Բայց ուշադիր, դանդաղ, երբ ժամանակը գա։
Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվ լինել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման գործում: Քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը»,- ասել է Ռուդենկոն։
Պատասխանելով Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ուժեղացման մասին հարցին՝ Ռուդենկոն ասում է, որ իրենք ելնում են նրանից՝ տարածաշրջանում Անկարայի հետ փոխգործակցությունը կառուցվում է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում, որը գործում է Աղդամում հունվարի 30-ից:
«Նման կենտրոնի բացումը մենք համարում ենք տարածաշրջանում իրավիճակի նորմալացմանն ուղղված համատեղ ջանքերի լավ օրինակ»,- ասել է Ռուդենկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին