Արսեն Բաբայան. Դուք, իշխող երեսփոխաններ, շարքային աթոռապաշտներ եք
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, անդրադառնալով Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին ԱԺ չհավատարմագրելուն, գրել է.
«Երբ Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության վարչության ղեկավարն էի, հատկապես սկզբում, որոշ լրագրողների հետ բավականին սուր կոնֆլիկտային իրավիճակներում էի։ Պատճառներից էր խիստ մոտեցումս հատկապես հավատարմագրման գործընթացում և ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների կողմից հավատարմագրման կարգի խախտումներին։
Այդ ընթացքում մի քանի լրատվամիջոցներ կային, որոնք չէին համապատասխանում այն ժամանակվա գործող հավատարմագրման կարգին և մերժել էի հավատարմագրումը։ Մերժմանս յուրաքանչյուր դեպքում առանձին-առանձին ու մանրամասն բացատրում էի մերժման հիմքերը։ Բայց հիմա այլ բանի մասին պիտի խոսեմ։
Լրատվական կայքերից մեկի հավատարմագրումը մերժել էի, որին հաջորդեց բողոքները և այդ ժամանակ իշխանական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի քննադատությունն իմ հասցեին։ Այդ հարցի շուրջ մի քանի օր բանավեճեր ենք ունեցել Արփինեի հետ։ Վերջում հասանք նրան, որ փոխեցինք հավատարմագրման կարգն ու հավատարմագրման համար նախատեսեցինք ավելի մեղմ պայմաններ։
Այդ օրերին ինձ «թաքուն» ուրախացնում էր մի կարևոր բան. իշխող քաղաքական ուժի ԱԺ փոխնախագահը պետական ապարատից պաշտպանում էր ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցի լրագրողին։
Այսօր իշխող քաղաքական խմբակցության մեջ բազմաթիվ լրագրողներ կան, որոնք ոչ միայն ոչինչ չեն անում, որպեսզի վերականգնվի Yerevan.Today լրատվական կայքի և դրա լրագրող Սյուզի Բադոյանի խախտված իրավունքները, դեռ մի բան էլ օրենքների նախագծեր են բերում, որ ընդհանրապես խեղդեն ազատ խոսքն ու մամուլի ազատությունը։
Դուք, իշխող երեսփոխաններ, շարքային աթոռապաշտներ եք, որոնք չեն համարձակվում քննադատել իշխանական ակնհայտ օրինախախտումները, որպեսզի հանկարծ չզրկվեք ձեր մի քանի կոպեկ պարգևավճարներից։
Մորթապաշտ սրիկաներ...»։
Ավելի վաղ Բաբայանը տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է Սյուզի Բադոյանին չհավատարմագրելու վերաբերյալ հարցման պատասխանը, որն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան որևէ հոդաբաշխ պատասխան կտային։
«Այդ առնչությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին եմ ուղարկել հանցավոր բնույթի խախտումների մասին գրություն և առաջարկել դրանց առնչությամբ ներկայացնել պարզաբանումներ։ Միաժամանակ աշխատակազմի ղեկավարին առաջարկել եմ անհապաղ հավատարմագրել Սյուզի Բադոյանին, քանի որ այդպիսով կվերականգնվի լրատվամիջոցի և լրագրողի խախտված իրավունքները։
Ուսումնասիրության այս փուլում արդեն հավաքված նյութերը վկայում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից քրեական օրենսգրքով արգելված առնվազն երկու արարքի մասին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»,-տեղեկացրել է Բաբայանը։
Երբ Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության վարչության ղեկավարն էի, հատկապես սկզբում, որոշ լրագրողների հետ բավականին սուր...
Опубликовано Arsen Babayan Вторник, 9 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Սասուն Խաչատրյանի ՀՔԾ-ն խրախուսում է լրագրողի աշխատանքը խոչընդոտելը
- Արսեն Բաբայան. Լրագրողի հավատարմագրումն ապօրինի մերժելը հանցագործություն է
- Լրագրողական կազմակերպություններ. Պահանջում ենք ԱԺ աշխատակազմից արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների համար
- «Մեդիա պաշտպան». Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը
- Պատգամավորի հետ միջադեպից հետո ԱԺ–ում որոշել են «պատժել» լրագրողին. խմբագիրները դատապարտում են
- «Մեդիա պաշտպան». Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ
- «Մեդիա պաշտպան». Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր
- Պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձեց խոչընդոտել Ջհանգիրյանին հարց տվող լրագրողին