Արթուր Ղազինյան. Արյունոտ թաթերը հեռու պահեք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրահանգել են ազատվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը թերևս միակ ինստիտուտն է, որի վերջին ամիսների գործունեությունը հիշեցնում է Հայկական պետականության գոյության մասին և որը հիմնված է Հայկական շահի վրա:
Մնացած բոլոր պետական ինստիտուտները՝ եզակի բացառություններով, գործում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկման տիրույթում և բովանդակային առումով խորը հակասության մեջ են գտնվում Հայկական շահի հետ:
Այդ իսկ պատճառով, Արման Թաթոյանի անձը հայտնվել է ադրբեջանի բարձրագույն իշխանության թիրախում: Վերջին օրերին ակտիվացել են Արման Թաթոյանին պաշտոնանկ անելու Ադրբեջանից հնչող կոչերը՝ նրան հռչակելով իրենց խոսքերով «խաղաղության» հաստատման, իսկ իրականում՝ Հայաստանի գաղութացման միակ և հիմնական խոչընդոտ ու սպառնալիք:
Հատկանշական է նաև այն, որ Արման Թաթոյանի իրավապաշտպան գործունեությունը թիրախավորվել է նաև Հայաստանի իշխանական տարբեր խմբավորումների կողմից, և շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ իրենցքայլական ուսապարկերը մտմտում են Թաթոյանից ազատվելու և նրա փոխարեն առավել ադրբեջանասեր փողոցային թափառական ակտիվիստ նշանակելու գաղափարի շուրջ:
Թուրքական և ադրբեջանական գործակալներին ուզում եմ զգուշացնել, որ իրեց արյունոտ թաթերը հեռու պահեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից և չփորձեն 50 մետր շառավիղով մոտենալ նրան՝ անկախ իրենց տերերի կողմից իրենց իջեցված հրամանի կատարման պարտադիրության աստիճանից»։
Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրահանգել են ազատվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից: ՀՀ Մարդու իրավունքների...
Опубликовано Artur Ghazinyan Среда, 10 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին