Մոբիլիզացիոն զորքերի միայն 3-4 տոկոսին չի վճարվել աշխատավարձերը. Վաղարշակ Հարությունյան
Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին հայտնեց, որ պրոբլեմներ են առաջացել պատերազմին մասնակցածներին վճարելու գուրծընթացում և պատճառների մասին մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանության նախարարից: Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ մոբիլիզացիոն զորքերի միայն 3-4 տոկոսին չի վճարվել աշխատավարձերը:
Ըստ նախարարի՝ չի վճարվել նրանց, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները և նրանց ովքեր զինկոմիասարիատի հանձնարարությամբ դուրս են եկել այնտեղից և զորամաս չեն հասել:
«Այդ գործընթացը գնում է և մինչև մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք»,- հավաստիացրեց պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այն մարդկանց է վերաբերում, ովքեր կամավոր գնացել են պատերազմի, զորամասերում չեն գրանցվել և որպեսզի վճարումներ անեն ՊՆ-ն զորամասերից պահանջում է նրանց մասնակցության մասին տվյալներ:
Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ հենց ստանում են այդ հիմնավորումները՝ վճարում են: